Haybusak Staff
Вы хотите отреагировать на этот пост ? Создайте аккаунт всего в несколько кликов или войдите на форум.

Այս ֆորումի մասին

Перейти вниз

Այս ֆորումի մասին Empty Այս ֆորումի մասին

Сообщение автор Admin Сб Июн 04, 2016 1:33 am

Հարգելի գործընկերներ,
Շնորհակալություն այստեղ գրանցվելու համար։ Երևի Ձեզ հետաքրքրում է, թե ինչի՛ համար է ստեղծված այս ֆորումը, և ի՛նչ ենք անելու մենք այստեղ։
Հակիրճ պատասխանեմ այս հարցերին։

Ո՞վ կարող է գրանցվել ֆորումում։
Ֆորումը փակ է, դրսից ոչ ոք չի կարող այստեղ գրանցվել։ Այն ստեղծված է միայն Հայբուսակ համալսարանի դասախոսների համար։ Ձեր գրառումները ուրիշ ոչ ոք չի տեսնում, բացի ֆորումի մասնակիցներից։

Ինչի՞ համար է այս ֆորումը։
Այս հարթակը ստեղծվել է մի շարք նպատակներով՝
- Դասախոսներին տրամադրել մտքեր և փորձ փոխանակելու հնարավորություն,
- Տարածել և հասանելի դարձնել մեզ համար արժեք ունեցող նյութեր (հոդվածներ, հետազոտություններ, մանկավարժական ստրատեգիաներ),
- Իրականացնել համատեղ նախագծեր (հետազոտություններ, օնլայն ուսուցման հարթակի ստեղծում, գրքերի հրապարակում, ուսուցման որակի բարձրացում),
- Քննարկել և լուծել բոլոր աշխատանքային խնդիրները,
- Կազմակերպել օնլայն հանդիպումներ կոնկրետ խնդիրների շուրջ,
- Լսել և քննարկել Ձեր առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում ընթացք տալ դրանց,
- Այլ նպատակներ, ըստ Ձեր ցանկության։

Ի՞նչ է ակնկալվում Ձեզանից։
Այս ֆորումը համատեղ աշխատանքի տարածք է, ուստի խնդրում ենք՝
- Ծանոթանալ Ձեր աշխատանքի հետ առնչություն ունեցող թեմաներին և գրառումներին,
- Հայտնել Ձեր կարծիքը Ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ,
- Ներկայացնել առաջարկություններ,
- Կիսել Ձեր մասնագիտական փորձը,
- Պատասխանել հարցումներին (Երբ դրանք սկսեն հրապարակվել),
- Գրել Ձեր արդյունքների մասին (ի՛նչ մեթոդներ եք կիրառում, որո՛նք են լավ արդյունքներ տալիս, ի՛նչ նոր մոտեցում եք օգտագործում, ինչո՛վ է լավ, վատ, տարբեր...),
- Ակտիվորեն մասնակցել ֆորումի աշխատանքներին՝ պատասխանելով գրառումներին և ստեղծելով նոր բաժիններ։ Ժամանակի հետ այստեղ կսդեղծվեն բոլոր ամբիոնների համար առանձին բաժիններ, որոշ բաժիններ նվիրված կլինեն առանձին առարկաների, նախագծերի կամ կոնկրետ խնդիրների։
- Լինել անկաշկանդ։

Ֆորումից օգտվելու կանոնները
Ֆորւմի աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն ընդունվում են գրառումներ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Ֆորումի նյութերի մի մասն անգլերեն է. պատճառն այն է, որ առաջավոր մանկավարժական փորձը հրապարակվում է հիմնականում այդ լեզվով։ Եթե դժվարանում եք անգլերեն կարդալ, կարող եք օգտվել Գուգլի թարգմանչական ծրագրից։ Շատ գրագետ չի թարգմանում, բայց ընդհանուր պատկերացում տալիս է։ Ցանկացած հրապարակված նյութի վերաբերյալ կարելի է գրառումներ անել Ձեր ընտրած լեզվով։
Ֆորումից օգտվելը շատ հեշտ է, որևէ բարդության դեպքում կարող եք դիմել հաճախակի տրվող հարցերի բաժնին կամ գրել ուղղակիորեն ինձ (Դիանա Բալասանյան, dianabalasanyan@gmail.com
Ցանկանում եմ արդյունավետ և հաճելի ֆորումային կյանք ։)
Հարգանքներով՝
Դիանա

Admin
Admin

Сообщения : 10
Дата регистрации : 2016-05-23

https://haybusak.profiforum.ru

Вернуться к началу Перейти вниз

Вернуться к началу


 
Права доступа к этому форуму:
Вы не можете отвечать на сообщения